Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ հարցազրույցին

Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ հարցազրույցին

Հարցազրույցը հաջող կարիերայի հիմքն է, ուստի կարևոր է ճիշտ ներկայանալ և դրական տպավորություն թողնել։ Առաջին տպավորությունը որոշիչ դեր ունի, և այն սկսվում է նախապատրաստությունից։

Նախ և առաջ, անհրաժեշտ է ուսումնասիրել ընկերությունը, նրա գործունեության ոլորտը, արժեքներն ու պահանջները, ինչպիսի գործունեություն է ծավալում։ Սա կօգնի ձեզ առաջնային հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ որոշում եք կայացրել և ի վերջո հարցազրույցի ընթացքում կցուցադրեք ձեր հետաքրքրվածությունը ընկերության աշխատանքի նկատմամբ։ Բացի այդ, հարկավոր է ուշադիր կարդալ աշխատանքի հայտարարությունը, հասկանալ պահանջվող հմտություններն ու համապատասխանեցնել ձեր փորձառությանը և կարողություններին։           

Հարցազրույցին ներկայացեք ճիշտ ժամանակինԿարող եք տեղում լինել ձեզ ասված ժամանակից մոտավորապես 10-15 րոպե շուտԵթե հասկանում եք, որ ուշանալու եք՝ անպայման նախապես զգուշացրեքՀնարավոր է, որ ընդհանրապես չեք կարող մոտենալ հարցազրույցին, դա ևս նախապես զգուշացրեք գործատուին

Արտաքին տեսքը նույնպես մեծ նշանակություն ունի։ Խորհուրդ է տրվում ընտրել կոկիկ և պրոֆեսիոնալ հագուստ, որը համապատասխանում է ընկերության գործնական միջավայրին։ Բացի այդ, շատ կարևոր է ճիշտ մարմնի լեզուն․ ուղիղ նստել, աչքի կոնտակտ պահել և վստահ շարժումներ կատարել։

Հարցազրույցի ընթացքում պետք է հստակ և վստահ պատասխանել հարցերին։ Ցանկալի է օգտագործել կոնկրետ օրինակներ, որոնք կներկայացնեն ձեր փորձառությունն ու կարողությունները։ Պետք է խուսափել չափազանց երկար կամ կարճ պատասխաններից՝ պահելով խոսակցությունը բնական։        

Նախապես պատկերացրեք ակնկալվող հարցերը: Օրինակ՝ պատմեք Ձեր մասին, Ի՞նչ գիտեք մեր ընկերության մասին: Հնարավոր են նաև իրավիճակային հարցադրումներ, օրինակ՝ ինչպե՞ս կվարվեք եթե..., ի՞նչ կպատասխանեք եթե... և այլն: 

Վերջում կարևոր է հարցեր ուղղել գործատուին։ Սա ցույց կտա ձեր հետաքրքրվածությունը և կօգնի հասկանալ, թե որքանով է աշխատանքը համապատասխանում ձեր ակնկալիքներին։

Եզրափակելով՝ հաջող հարցազրույցը պահանջում է նախապատրաստություն, վստահություն և պրոֆեսիոնալ մոտեցում։ Ճիշտ ներկայանալով՝ դուք մեծացնում եք ցանկալի աշխատանք ստանալու հնարավորությունը։

Հոդվածի հեղինակ՝ Մարիամ Աբրահամյան, Big Mind գրասենյակի ղեկավար

Big Mind

Article by Big Mind

Published 25 Feb 2025