
Լեզվի ուսուցումը մշակութային համատեքստում․ մոտեցում, որը փոխում է արդյունքը
Ժամանակակից լեզվաբանական և մանկավարժական ուսումնասիրությունները հաստատում են, որ լեզվի ուսուցումը առավել արդյունավետ է, երբ իրականացվում է մշակութային համատեքստում։ Լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, այլ այն հանդիսանում է մշակութային ինքնության կրող։ Օտարերկրացիների համար լեզվի սովորելու գործընթացում մշակութային տարրերի ինտեգրումը (ավանդույթներ, սովորություններ, պատմամշակութային փաստեր, արվեստ, խոհանոց և այլն) խթանում է խորը իմացություն և խրախուսում լեզվով մտածելու ունակությունը։
Մշակույթը նպաստում է սովորողի մոտիվացիայի բարձրացմանը, զարգացնում է միջմշակութային հմտությունները և նպաստում լեզվական նյութի արագ յուրացմանը։ Այպիսի ուսուցման ծրագրի շրջանակններում լավագույն օրինակներ կարող են դառնալ ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումները, հայ գրողների ստեղծագործություններին անդրադառնալը, հայազգի հայտնի մարդկանց մասին տեղեկատվական դասերը և այլն։
Այս մոդելը թույլ է տալիս սովորողին ոչ միայն տիրապետել լեզվին, այլ նաև ավելի լավ հասկանալ այն կրողների աշխարհայացքը։ Նման համակողմանի մոտեցումը բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և դարձնում գործընթացը հաճելի և խորքային։
Փորձը ցույց է տալիս, որ դասավանդման ընթացքում որպես առավել լավ հիշվող և հետաքրքիր դասեր են համարվում հենց այս համատեքստում գտնվող դասերը։ Օրինակ՝ «Գտնված երազ» մուլտֆիլմը ուսանողների համար դառնում է մի մեծ բացահայտում հայկական կինոնկարային արվեստի համապատկերում, ինչպես նաև բարելավում է լեզուն լսելու, հասկանալու և թարգմանելու հմտությունները։
Հոդվածի հեղինակ՝ Գոհար Օհանջանյան, հայերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 02 May 2025