Անգլերենի դասընթաց
Խոսնակ(ներ)՝ Big Mind
32.000 AMD

Դասընթացի մասին
🔊 Անգլերենի դասընթացներ Big Mind-ում
Անգլերենի վարժ տիրապետումը փորձառու մասնագետի օգնությամբ կբացի նոր հորիզոններ՝ անկախ նրանից՝ ցանկանում եք սովորել արտասահմանում, առաջ գնալ մասնագիտական դաշտում, թե պարզապես ճանապարհորդել առանց լեզվական խոչընդոտների։
✅Թիրախային լսարան
◻ Ավարտական, միասնական և բուհական քննություններին պատրաստվող դիմորդներ և ուսանողներ,
◻ Տեղական կամ արտասահմանյան բուհերում կրթություն ստանալու նպատակ ունեցողն մասնակիցներ,
◻ Աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և միջազգային ընկերություններում կարիերա ստեղծելու ձգտող մասնագետներ,
◻ Բանակցային հմտությունների և մասնագիտական էթիկետի զարգացման կարիք ունեցողներ:
◻ Անձնական աճի նպատակով լեզվական արգելքները հաղթահարել ցանկացող անհատներ:
📌Ուսուցման եղանակ
Յուրաքանչյուր դաս իր մեջ ներառում է անգլերենի չորս կարևոր բաղադրիչները ՝ գրավոր, բանավոր խոսք, ուղղագրություն և ուղղախոսություն, որոնք յուրացվում են տարբեր ուսուցման եղանակների միջոցներով՝ գրքերի ընթերցանությամբ, թիմային խաղ-քննարկումներից մինչև անգլերենով ֆիլմերի և վիդեոների դիտում – քննարկումներ։
Մենք օգտագործում ենք ուսուցման տարբեր ավանդական և ժամանակակից մեթոդներ, որոնք ուսուցման գործընթացը դարձնում են ավելի արդյունավետ:
- Հաղորդակցման մեթոդով լեզվի ուսուցում. մենք կենտրոնանում ենք փոխազդեցության վրա՝ որպես լեզվի ուսուցման հիմնական միջոց և օգտագործում ենք իրական կյանքի իրավիճակներ, դերախաղեր և խմբային քննարկումներ՝ խոսքի սահունությանը խթանելու համար:
- Առաջադրանքների վրա հիմնված լեզվի ուսուցում. մենք կատարում ենք բովանդակալից առաջադրանքներ, որոնք ամրապնդում են ձեռքբերված գիտելիքները: Այս մոտեցումն ընդգծում է լեզվի գործնական կիրառման առավելությունը:
- Բովանդակության վրա հիմնված ուսուցում. մենք համատեղում ենք լեզվի ուսուցումը առարկայի հետ և ընտրում ուսանողներին հետաքրքրող թեմաներ, ինչպիսիք են գիտությունը կամ մշակույթը, իմաստալից համատեքստում լեզվական հմտությունները զարգացնելու համար:
- Լեքսիկական մոտեցում. Մենք շեշտում ենք բառապաշարի և արտահայտությունների կարևորությունը քերականության մեջ և խրախուսում ենք ուսանողներին սովորել և օգտագործել լեզվական միավորումներ (language chunks),որոնք կարող են բարելավել սահունությունը:
- Ինտերակտիվ և բազմամոդալ մոտեցումներ. մենք ներառում ենք նորագույն տեխնոլոգիաներ, խաղեր, տեսանյութեր և երգեր՝ ուսուցումն առավել գրավիչ և արդյունավետ դարձնելու համար։
Մուլտիմեդիա և ինտերակտիվ գործիքներ.
🎧 Երգեր լսելու և արտասանության համար,
🎮 Խաղեր բառապաշարի պահպանման համար,
🎥 Կարճ տեսանյութեր, երկխոսություններ և ֆիլմեր ըմբռնումը զարգացնելու համար,
🧩 Ֆլեշքարտեր, վիկտորինաներ և խմբային աշխատանքներ՝ ակտիվ ներգրավվածության համար։
🏁Ամփոփիչ թեստ․ Յուրաքանչյուր փաթեթի ավարտին ուսանողներին տրվում է ստուգիչ թեստ, որն իր մեջ ներառում է գրավոր, բանավոր և լսողական վարժություններ ամսվա ընթացքում տրված նյութերի վերաբերյալ։
Հավաստագրում․ յուրաքանչյուր փուլի հաջող ավարտից հետո ուսանողները կստանան սերտիֆիկատ։
Դասընթացի տևողությունը՝ շաբաթական 2, 3 կամ 4 դաս, մեկ դասը` 60 րոպե։
Դասընթացի արժեքը՝
Անհատական՝ 32.000 դրամ/ամիս (8 դաս)
Անհատական՝ 48.000 դրամ/ամիս (12 դաս):
Ինչ կսովորես այս դասից
📌Դասընթացի ավարտին մասնակիցները
✔️ կտիրապետեն անգլերենի հնչյունային համակարգի կանոններին,
✔️ կկարդան և կգրեն անգլերեն,
✔️ կհասկանան անգլերեն խոսքը,
✔️ կհաղորդակցվեն, կտարբերակեն տարածքային տարբերակները (AE/BE),կկազմեն գրագետ բանավոր և գրավոր խոսք անգլերենով։
Ներառված դասեր
Առաջիկա դասԽոսնակ(ներ)՝
