In-person

Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթաց (1-ին մակարդակ)

Speaker(s): Հակոբ Մակդիս

Address
Ք. Երևան, Արշակունյաց 2

65000 AMD

Included lessons: 9
Soon
Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթաց (1-ին մակարդակ)

About live session

🔼 Նկարագրություն 

Աշխատանքային ​​հարաբերություններում հաջողության հասնելու գրավականներից մեկը լավ հաղորդակցվելու ունակությունն է: Արդյունավետ հաղորդակցությունը չափազանց կարևոր է գործնական բանակցություններում: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ բառերը մարդկանց միջև տեղեկատվության փոխանակման միակ միջոցը չեն: 

Մենք արտահայտում ենք մեր մտքերը, գաղափարներն ու զգացմունքները ոչ միայն բառերի (բանավոր կերպով),այլև ֆիզիկական վարքի, դեմքի արտահայտությունների, ձայնի հնչերանգների և ժեստերի  օգտագործմամբ (ոչ բանավոր կերպով): Այս բոլորը մարմնի լեզվի մի մասն են, որովհետև դրանք օգտագործում են մարմնի հաղորդակցական գործառույթները, նույնիսկ եթե լուռ եք:

Մարմնի լեզվի միջոցով հաղորդակցությունը ավելի հաճախ լինում է բնազդաբար, քան գիտակցաբար: Ձեր բերանի արտաբերած խոսքը և մարմնի լեզվով արտահայտածը, կարող են բոլորովին տարբերվել իրարից: Եթե բառացիորեն ​​ասեք մի բան, բայց ձեր մարմնի լեզուն այլ բան ասի, Ձեր ունկնդիրը կարող է կարծել, որ դուք ստում եք: 

Մարմնի լեզուն արտացոլում է մարդկանց իրական զգացմունքները, հետևաբար, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության համադրմամբ մենք կարող ենք ստանալ հաղորդակցվողի ասելիքի ավելի լայն պատկեր և ավելի հեշտությամբ բացահայտել ճշմարտությունն ու սուտը, համոզել, ազդել, կապեր հաստատել, վստահության զգացում ստեղծել և, ի վերջո, ավելի լավ վաճառել:

Որքան լավ տիրապետեք մարմնի լեզվին, այնքան ավելի մեծ կլինեն այն` ի շահ Ձեզ օգտագործելու հնարավորությունները: Հետևաբար, դուք պետք է ծանոթ լինեք ոչ բանավոր հաղորդակցության տարբեր ձևերին, որոնց, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք գործարար բանակցությունների ընթացքում:

🔼 Թիրախային լսարանը

 

  •      գործատուներ
  •      աշխատակիցներ
  •      բժիշկներ
  •      իրավաբաններ
  •      անհատ ձեռնարկատեր
  •      բիզնեսի սեփականատերեր
  •      գործազուրկներ
     
  • 🔼 Մեթոդաբանություն
    Դասընթացը հիմնված է գիտահետազոտական վերլուծությունների և փորձարկումների վրա: Այն անց է կացվելու իրական, ինչպես նաև անհատական օրինակների միջոցով, ավելի մատչելի դարձնելով տրամադրված տեղեկատվությունը:
    Մենք ձեզ քայլ առ քայլ կտանենք մեր մարմնի լեզվի գիտության ուղիով, կօգնենք գիտական վերլուծություններն ու մեթոդները կիրառել գործնականում: 

 

🔼Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթացի թեմաները

 

  • Մարմնի լեզուն հասկանալու կարևորությունը
  • Հիմունքներ և ներածություն
  • Կեցվածքը և Մարմնի դիրքը
  • Ձեռքերի շարժումներ և ձեռքսեղմում
  • Ժպիտի ուժը
  • Դեմքի արտահայտություններ
  • Աչքի շփման կանոններ
  • Ժեստերի թարգմանություն
  • Բթամատի դերը հաղորդակցության ընթացքում
  • Անձնական տարածք
  • Սուտը և մարմնի լեզուն
  • Մարմնի լեզուն բիզնեսում և վաճառքում
  • Մարմնի լեզվի դերը հարցազրույցի ժամանակ 
  • Մարմնի լեզուն տարբեր երկրներում և մշակույթներում
     

🔼 Ավարտական թեստ:  տևողությունը ՝ 30 րոպե
Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթացի ավարտին կկազմակերպվի գործնական փորձարկում: Մասնակիցներն կլրացնեն  գործնական թեստեր, որոնք ցույց են տալիս սերտիֆիկացման համար պահանջվող չափանիշների կատարումը:            

🔼 Հավաստագիր։ 

Դասընթացի ավարտին տրվում է հավատագիր/սերտիֆիկատ։


🔼 Մասնակցության վճար

Անհատական՝ 225.000 դրամ մենթորական քոուչինգ, անհատական թրեյնինգ

What you'll learn

🔼Ինչ կտա դասընթացը

 

  • դառնալ արդյունավետ հաղորդակից
  • համապատասխանեցնել մարմնի լեզուն բառերի հետ
  • ճանաչել գլխի և մարմնի շարժուձևերը, վերլուծել և մեկնաբանել հատուկ ժեստերը
  • սովորել անձնական տարածքների, արտաքին ազդակների հատուկ ժեստեր, որոնք գալիս են ոչ վերբալ հաղորդակցումից
  • իմանալ տղամարդկանց և կանանց մարմնի լեզվի տարբերությունները բիզնես համագործակցության մեջ
  • օգտագործել մարմնի լեզուն բանակցային հմտություններն ամրապնդելու համար 
  • ընդլայնել բիզնեսում և աշխատանքում հաջողության հասնելու ձեր հնարավորությունները
  • բանակցությունների ժամանակ թողնել գրավիչ առաջին տպավորություն
  • հասկանալ մարմնի լեզվի տարբերությունները  տարբեր մշակույթների մեջ
  • գիտակցել, որ մարմինը երբեք չի ստում

 

Included lessons

Upcoming session

Speaker(s):

Հակոբ Մակդիս

ՆԼԾ փորձագետ