Ֆրանսերենի դասընթաց
Խոսնակ(ներ)՝ Big Mind
52.000 AMD
Included lessons: 8
About live session
🇫🇷 Ֆրանսերենի դասընթաց նախատեսված A1–C1 լեզվի իմացության մակարդակ ունեցող մասնակիցների համար
Ֆրանսերենի դասընթացը նախատեսված է այն մասնակիցների համար, որոնք ցանկանում են սկսել սովորել լեզուն կամ բարելավել իրենց հաղորդակցման հմտությունները և կիրառել այն մասնագիտական կամ անձնական նպատակներով։
✅ Թիրախային լսարան․ անհատներ, որոնք ցանկանում են՝
• սովորել ֆրանսերեն զրոյից կամ խորացնել արդեն ունեցած գիտելիքները,
• օգտագործել ֆրանսերենը աշխատանքում, կրթության մեջ կամ միջազգային շուկայում,
• զարգացնել միջմշակութային հաղորդակցման հմտությունները և բացահայտել ֆրանսիական մշակույթը։
📌 Ուսուցման մեթոդներ
Մենք կիրառում ենք ինտերակտիվ և հաղորդակցական մեթոդներ, որոնք խթանում են խոսքի սահունությունը և լեզվի բնական յուրացումը։
- Հաղորդակցական մոտեցում. դասերը կառուցված են իրական խոսակցական իրավիճակների շուրջ՝ շեշտը դնելով հաղորդակցման հմտությունների վրա։
- Առաջադրանքների վրա հիմնված ուսուցում. յուրաքանչյուր դաս ներառում է գործնական առաջադրանքներ լեզուն կիրառելու առօրյա և մասնագիտական իրավիճակներում։
- Բովանդակության վրա հիմնված ուսուցում. լեզվի ուսուցումը համակցվում է մշակույթի, ճամփորդությունների, արվեստի և պատմության թեմաների հետ՝ ապահովելով իմաստալից ուսումնական փորձ։
- Լեքսիկական մոտեցում. կենտրոնանում ենք բառապաշարի և արտահայտությունների գործնական կիրառման վրա՝ խոսքը դարձնելով առավել բնական։
Դասընթացի կառուցվածք՝ ըստ մակարդակների
🟢 A1–A2 (սկսնակ) Ֆրանսերենի այբուբեն, հիմնական արտահայտություններ, քերականական պարզ կառուցվածքներ, ինքնակենսագրական և առօրյա թեմաներ։
🟡 B1–B2 (միջին) Բարդ նախադասություններ, խոսակցական հմտությունների զարգացում, կարծիքների արտահայտում, թեմաներ՝ ճամփորդության, աշխատանքի և մշակույթի վերաբերյալ։
🔵 C1 (Բարձր) Բարձր մակարդակի քերականություն, պաշտոնական և մասնագիտական հաղորդակցություն, բանավեճեր, գրավոր աշխատանքներ և մշակութային տեքստերի վերլուծություն։
🏁 Ամփոփիչ թեստ և հավաստագրում․ յուրաքանչյուր 8 դասի ավարտին անցկացվում է ամփոփիչ թեստ (գրավոր, բանավոր, լսողական),իսկ յուրաքանչյուր փուլի հաջող ավարտից հետո ուսանողները ստանում են վկայական։
🕓 Դասընթացի տևողություն
Շաբաթական 2, 3 կամ 4 դաս, մեկ դասը՝ 60 րոպե։
💰 Դասընթացի արժեքը
Անհատական՝ 52.000 դրամ/ամիս (8 դաս)
Անհատական՝ 78.000 դրամ/ամիս (12 դաս)։
What you'll learn
✅ Դասընթացի ավարտին մասնակիցները՝
✔️ կկարողանան վստահ խոսել և հաղորդակցվել ֆրանսերենով տարբեր իրավիճակներում,
✔️ կհասկանան տարբեր արագությամբ և արտասանությամբ ֆրանսերեն խոսքը,
✔️ կզարգացնեն կարդալու և գրելու հմտությունները,
✔️ կյուրացնեն ֆրանսերենի հնչյունական և քերականական առանձնահատկությունները,
✔️ կծանոթանան ֆրանսիական մշակույթին, ավանդույթներին և մտածողության ոճին։
Included lessons
Upcoming sessionԽոսնակ(ներ)՝
