Online/In-person

Ռուսերենի դասընթաց

Խոսնակ(ներ)՝ Big Mind

Address
Ք. Երևան, Գյուլբենկյան 27/1

38.000 AMD

Included lessons: 8
Soon
Ռուսերենի դասընթաց

About live session

Ռուսաց լեզվի դասընթացը թույլ կտա ձեզ սովորել կամ բարելավել ձեր գիտելիքները, անկախ տարիքից կամ նախնական մակարդակից: Մեր նպատակն է օգնել ձեզ հարստացնել բառապաշարը, ազատ խոսել և անկաշկանդ հաղորդակցվել ինչպես առօրյա, այնպես էլ պաշտոնական միջավայրերում:
Դասընթացին մասնագետները կենտրոնանում են խոսակցական հմտությունների, լեզվական մտածողության ձևավորման, ինչպես նաև գրագետ գրելու և կարդալու հմտությունների զարգացման վրա: Դասերը ներառում են ինտերակտիվ մեթոդներ, խաղային տարրեր և պրակտիկ հաղորդակցություն՝ ուսուցման գործընթացը դարձնելով ավելի հետաքրքիր և արդյունավետ: 

💡 Ինչո՞ւ սովորել մեզ մոտ
Մասնագիտական մոտեցում
Մեր լեզվակիր և փորձառու դասավանդողները կօգնեն ձեզ յուրացնել լեզուն առավել դյուրին ու հետաքրքիր մեթոդներով:
Նորարար մեթոդաբանություն
Դասընթացները մշակված են նորարարական մեթոդների հիման վրա, օգտագործվում են արդիական նյութեր և նորագույն տեխնոլոգիաներ (օրինակ՝ VR տեխնոլոգիայի ինտեգրումներ):
Հարմարեցված ծրագիր
Դասերը նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ այլ լեզվական մակարդակ ունեցող մասնակիցների համար: Յուրաքանչյուր ուսանողի համար ընտրվում է անհատական մոտեցում:

Ամփոփիչ թեստ Յուրաքանչյուր 8 դասի ավարտին ուսանողներին տրվում է ստուգիչ թեստ, որն իր մեջ ներառում է գրավոր, բանավոր և լսողական վարժություններ ամսվա ընթացքում տրված նյութերի վերաբերյալ։ 

  • Հավաստագրում յուրաքանչյուր փուլի հաջող ավարտից հետո ուսանողները կստանան վկայական։
  • Ձևաչափ՝ առկա, առցանց (օֆլայն, օնլայն)։  
  • Դասընթացի տևողությունը՝ շաբաթական 2, 3 կամ 4 դաս, մեկ դասը` 60 րոպե։

 

Դասընթացի արժեքը՝
Անհատական, առկա ձևաչափ՝ 38,000 դրամ/ամիս (8 դաս) 
Անհատական, առկա ձևաչափ՝ 57,000 դրամ/ամիս (12 դաս)։

What you'll learn

Դասընթացի արդյունքները

Ռուսերեն մտածողության ձևավորում. կսովորեք մտածել և արտահայտվել ռուսերենով:
Ազատ խոսք. կբարելավեք հաղորդակցման հմտությունները և արագ արձագանքելու կարողությունը:
Ճիշտ արտասանություն. կյուրացնեք ռուսերենի հնչյունական համակարգը:
Գրագիտության բարձրացում. կզարգացնեք լեզվական գիտելիքները և գրագետ գրելաոճը:

Included lessons

Upcoming session

Խոսնակ(ներ)՝

Big Mind