" Workplace 4 skills" վերապատրաստման դասընթաց
Speaker(s): Հակոբ Մակդիս
120.000 AMD
Included lessons: 12About live session
Շատ հաճախ ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական փոխհարաբերություններում լինում են իրավիճակներ, երբ մեզ անհրաժեշտ են լինում լրացուցիչ հմտություններ՝ իրավիճակին ձեռնտու լուծում տալու համար: Երբեմն էլ մենք ցանկանում ենք կարդալ դիմացինի մտքերը կամ հասկանալ, թե ինչ զգացողություններ է ունենում զրուցակիցը մեզ հետ զրուցելիս:
Այսօր՝ 21-րդ դարի երրորդ տասնամյակում, ընկերությունները և կազմակերպությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առջև: Աշխատաշուկայում լավագույնս դրսևորվելու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց և մշտապես զարգացնել ու կատարելագործել հմտությունները: Այս դասընթացը միտված է վերապատրաստելու Ձեզ, օգնելու դառնալ անգերազանցելի բանակցող, բիզնես խորհրդատու, սիրված մենեջեր, ցանկացած իրավիճակից բացառապես հաղթանակած դուրս եկող անհատ կամ պարզապես մարդ, որ իր հմտությունների շնորհիվ կկարողանա ազդել զրուցակցի վրա և կայուն առաջընթաց ապահովել թե՛ իր, թե՛ կազմակերպության համար:
Դասընթացի հիմքում 4 ամենակարևոր գործիքներն են` հաղորդակցությունը, մշակութային ինտելեկտը, առաջնորդության և բանակցություններ վարելու/նեյրոլինգվիստիկ ծրագրավորման (ՆԼԾ) ուսուցումը։ Տիրապետելով այս գործիքներին դուք կլինեք ոլորտի հմուտ և ամենաճկուն մասնագետը, կկարողանաք կատարել առավելագույնս ճշգրիտ վերլուծություններ, մշակել նոր և արդի տեսլականներ, տալ հիմնավորված խորհրդատվություններ, գրանցել անհատական աճ։
Դասընթացի պլանը
Դասընթացը բաղկացած է 4 հիմնական մոդուլներից.
Մոդուլ 1․ Հաղորդակցման հմտություններ և հետադարձ կապ
Մոդուլ 2. Մշակութային ինտելեկտը և առաջնորդությունը բիզնես ոլորտում
Մոդուլ 3. Բանակցման հմտություններ
Մոդուլ 4. «ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի համար»
Դասընթացի բովանդակությունը
Ստորև կարոք եք ծանոթանալ յուրաքանչյուր մոդուլի նկարագրությանը, մատուցվող նյութի բովանդակությանը և սպասվող արդյունքներին:
Մոդուլ 1․Հաղորդակցման հմտություններ և հետադարձ կապ
Կա տարածված տեսակետ, որ բառերն ավելի հզոր են, քան սուրը:
Սա բազմիցս ապացուցված փաստ է: Մարդկանց համար բառերն ավելին են, քան պարզապես հաղորդակցության միջոց:Ավելի հաճախ մեր վարքագիծը և ոչ խոսքային արտահայտությունները խոսում են մեր փոխարեն:
Ուղղակի խոսքի միջոցով մենք ձևավորում և արտահայտում ենք մեր մտքերը, իսկ ահա ոչ վերբալ հաղորդակցության ժամանակ մեր խնդիրը առանց խոսքերի դիմացինի մտքերը հասկանալն է: Մարմնի լեզուն հիանալի միջոց է, որը օգնում է հասկանալ, թե ինչ են մտածում կամ զգում ուրիշները:
Մեր ամենօրյա աշխատանքային և ոչ աշխատանքային շփումները իրականում լի են գաղտնի, ոչ խոսքային նշաններով, հետևաբար դրանց բացահայտումը Ձեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել և ունենալ առավել արդյունավետ հաղորդակցություն:
Դասընթացը ամբողությամբ հիմնված է գիտական հետազոտությունների վրա և նպատակը առաջարկվող գործնական խորհուրդների միջոցով մարդկանց ոչ խոսքային վարքագիծը կարդալ սովորեցնելն ու սեփական հմտությունները կատարելագործելն է:
Թեմաները
- Հաղորդակցման մեթոդները և տեսակները
- Հաղորդակցման դասակարգումը և գործընթացը
- Արդյունավետ հաղորդակցման խոչընդոտները
- Հետադարձ կապի տարբեր տեսակները
- Ձեռքի շարժումները
- Ձեռքսեղմումը և կեցվածքը գործնական կյանքում
- Անձնական տարածքը և կապը ոտքերի դիրքերի և մտքի աշխատանքի միջև
Մոդուլ 2. Մշակութային ինտելեկտը և առաջնորդությունը բիզնես ոլորտում
Գլոբալիզացիայի և աշխարհի զարգացման արդի փուլում, երբ գտնվում ենք տեխնոլոգիաների և մարդկային մտքի զարգացման նորագույն դարաշրջանում, մշակութային ինտելեկտը կարևորագույն դեր է խաղում: Այսօր յուրաքանչյուր կազմակերպությունում և, առհասարակ, աշխատաշուկայում մշակութային ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող աշխատակիցները բացառիկ նշանակություն ունեն: Նրանք անփոխարինելի են գիտելիքների ոլորտում տարաձայնությունների և բացերի հաղթահարման գործում: Հենց այս աշխատակիցներն են իրենց գործընկերներին ծանոթացնում տարբեր մշակույթների հետ, օգնում միջանձնային կապեր հաստատել և ստեղծել միջանձնային հարթ հարաբերություններ ՝ բազմամշակութային աշխատուժի մեջ:
Թեմաները
- Մշակութային ինտելեկտը և սոխի տեսք ունեցող դիագրամը
- Մշակութային ինտելեկտի մոդելը
- Մշակութային ինտելեկտը բիզնես ոլորտում
- Հուզային ինտելեկտի “EQ” և մշակութային ինտելեկտի “CQ” տարբերությունները և նմանությունները
Մոդուլ 3. Բանակցման հմտություններ
Գործարարությունը ներկայումս ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող երևույթ է: Մարդիկ ձգտում են ռեալիզացնել իրենց գաղափարները: Այս ամենի հետ մեկտեղ, բիզնեսը լի է տարատեսակ մարտահրավերներով, քանի որ ընկերությունները մրցակցում են շուկայի որևէ մասնաբաժնի համար, մինչդեռ այն որոշ ոլորտներում կրճատվում է:
Այսօր մրցակցային բիզնես միջավայրում լուրջ հաջողությունների հասնելու համար մեծ և փոքր ընկերություններին անհրաժեշտ են մի շարք հզոր գործիքներ, որոնց կիրառումը կստեղծի հնարավորություն կազմակերպության աշխատակիցների ողջ ներուժը ներդնելու ի նպաստ կազմակերպության զարգացման: Ինչպես անձնական աճ և աշխատաշուկայում մրցակցային դիրք ունենալու, այնպես էլ բիզնեսում լուրջ առաջընթաց գրանցելու համար առաջնային է հաղորդակցման և բանակցություններ վարելու գործիքներին տիրապետելը և դրանք նպատակային կիրառելը:
Այս դասընթացի արդյունքում դուք կտիրապետեք բանակցային գործընթաց վարելու արդյունավետ տեխնիկաներին և կկարողանաք ստեղծել «Win-Win» իրավիճակ` ցանկացած բանակցության ժամանակ: Հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցի բանակցային հմտությունները և նրան փոխանցել այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք կօգնեն վարել արդյունավետ բանակցություններ և հասնել հաջողության բիզնես միջավայրում:
Թեմաները
- Բանակցված համաձայնագրի լավագույն այլընտրանքը (BATNA)
- Բանակցությունների համաձայնագրի վատագույն այլընտրանքը (WATNA)
- Թիրախային կետ
- Դիմադրության կետ
- Պոտենցիալ համաձայնագրի գոտի (ZOPA) կամ սակարկությունների շրջանակ
- Հետաքրքրությունն ընդդեմ պաշտոնների
- Distributive/Zero Sum negotiations
- Integrative/Non-Zero Sum negotiations
Մոդուլ 4. ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի համար
ՆԼԾ-ն սահմանվում է որպես հաղորդակցման արվեստ և գիտություն: Այն սովորեցնում է, թե ինչպես կարելի է հզորացնել սեփական անձը և հասնել հաջողության: ՆԼԾ-ն (Neuro Linguistic Programming) ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք մտածում, հաղորդակցվում և, ընդհանրապես, ինչպիսինն է մեր վարքագիծը: ՆԼԾ գործիքները աշխատողներին տալիս են իրական հնարավորություններ` օգտագործելու իրենց մրցակցային առավելությունները:
ՆԼԾ- ում ներառված տեխնիկաների կիրառումը հիմք է հանդիսանում համոզիչ և հաջող բանակցությունների համար։
Թեմաները
- ՆԼԾ Նեյրո-լեզվական ծրագրավորման հիմնարար կանոնները
- Գիտակցական միտք և ենթագիտակցական միտք
- «Կյանքի մոդելը» ՆԼԾ-ում
- Մետամոդել (Meta model)
- Լավ արդյունքի ձևավորում
🔼 Նախապայման՝ Դասընթացի համար նախապայմաններ չկան
🔼 Լեզուն՝ հայերեն
Վերջնական թեստ (տևողությունը 30 րոպե): Դասընթացի ավարտին մասնակիցները կթեստավորվեն:
🔼 ՀավաստագրումԴասընթացի հաջող ավարտից հետո վավերացված վկայական:
🔼 Տևողությունը՝ 12 դաս/ 24 ժամ
🔼Մասնակցության վճար
650.000 / 3 ամիս մենթորական քոուչինգ, անհատական թրեյնինգ
What you'll learn
Մոդուլ 1
- Կստանաք բազային գիտելիքներ հաղորդակցման հմտությունների մասին
- Կտիրապետեք հաղորդակցման գործընթացին և դասակարգմանը
- Կկարողանաք կիրառել տեսական գիտելիքները գործնականում՝կյանքի տարբեր իրավիճակներում
- Կօգտագործեք մարմնի լեզուն բանակցային հմտություններն ամրապնդելու համար
- Կկարողանաք տարբերել մարմնի լեզվի առանձնահատկությունները՝ ըստ տարբեր մշակույթների
- Կյուրացնեք արդյունավետ հաղորդակցության գաղտնիքները
Մոդուլ 2 - Կստանաք բազային գիտելիքներ մշակութային ինտելեկտի մասին (cultural intelligence)
- Կացահայտեք մշակույթի ասպեկտները
- Կիրապետեք մշակութային ինտելեկտի անհատական գործիքին (CQ)
- Կզարգացնեք աշխատողների աշխատանքի և կազմակերպչական արդյունքների վրա ազդելու հմտությունները
- Կկարողանաք մշակել CQ-ի չորս հիմնական իրավասությունները
Մոդուլ 3 - Կտիրապետեք արդյունավետ բանակցությունների գործիքներին և մեթոդներին
- Կծանոթանաք գործընկերների և հաճախորդների հետ «Win-Win» իրավիճակ ստեղծելու ալգորիթմի կիրառմանը
- Կսովորեք բանակցությունների միջոցով նախապես սահմանված նպատակներին հասնելու տեխնիկաները
Մոդուլ 4 - Կստանան բազային գիտելիքներ նեյրո-լեզվական ծրագրավորման հմտությունների մասին
- Կսովորեն մշտապես մոտիվացիա ունենալու և բարդ իրավիճակներում վարքագիծը վերահսկելու գաղտնիքները
- Կտիրապետեն կյանքի պլանավորման հմտություններին մոդելին
- Կկարողանան զարգացնել սեփական պլանը, որը անհրաժեշտ է ապագայի համար