
Դադարի՛ր խոսել, սկսի՛ր գործել
Մարդիկ մեծ են ոչ թե իրենց խոսքերով, այլ իրենց գործերով
Լեոնարդո դա Վինչի
Մարդիկ հաճախ են խոսում մեծ նպատակներից, սակայն քչերն են, որ իսկապես քայլեր են անում դրանց հասնելու համար։ Խոսքերը կարող են ոգեշնչող լինել, բայց միայն գործողություններն են, որոնք ստեղծում են արդյունք։ Երբ մենք միայն խոսում ենք, մեր ուղեղը կարծում է, որ արդեն արվել է։ Այդ կերպ մենք ինքներս մեզ հանգստացնում ենք՝ առանց որևէ իրական առաջընթացի, սակայն մտքերը չեն, որ փոխում են կյանքը, այլ՝ գործողությունները։ Պատմությունը հիշում է նրանց, ովքեր արել են, ոչ թե նրանց, ովքեր միայն խոսել են։
Հնարավոր 3 քայլ՝ խոսքից գործի անցնելու համար
1. Սահմանեք կոնկրետ նպատակներ և ժամանակացույց։ Երազանքները վերածվում են նպատակների, երբ դրանք հստակեցվում են։ Օրինակ, եթե ցանկանում եք սկսել բիզնես, պարզապես մի ասեք՝ «Ես ուզում եմ բիզնես ունենալ»։ Լուռ գործելու լավագույն օրինակներից է Սթիվ Ջոբսը. երբ բոլորը կասկածում էին, նա լուռ աշխատում էր։
2. Գործեք նույնիսկ այն ժամանակ, երբ վախ կա։ Վախը չի նշանակում, որ չեք կարող անել։ Պարզապես նշանակում է՝ դուք լքում եք ձեր հարմարավետության գոտին։
3. Հիշեք՝ խոսողները ավելի շատ են, քան՝ գործողները։ Օրինակ՝ Ջոան Ռոուլինգը, երբ գրում էր «Հարի Փոթերը», չուներ գրասենյակ, ապահով աշխատանք կամ անգամ բավարար գումար։ Նա չէր խոսում, որ մի օր հայտնի գրող կլինի։ Նա գրում էր ամեն օր, անխոս, մինչև արդյունքը խոսեց իր փոխարեն։
Հոդվածի հեղինակ՝ Մանէ Աղաջանեան, հայերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 14 May 2025