
Դրական մտածողության ուժը
Մարդու ուղեղը հզոր գործիք է, որը շարունակաբար վերամշակում է ստացած տեղեկություններն ու արձագանքում մեր մտքերին։ Այն, ինչի վրա կենտրոնանում ենք յուրաքանչյուրս, մեծ ազդեցություն ունի մեր վարքագծի, հույզերի, ֆիզիկական ու մտավոր առողջության վրա։ Եթե մեր միտքը կենտրոնացնում ենք բացասականի վրա՝ վախեր, կասկածներ, տագնապներ, ուղեղը ինքնըստինքյան սկսում է «փնտրել» դրանց հաստատումները։ Ուստի ինքնակպչուն մտքերը պետք է վանել ներքին երկխոսությամբ, այսինքն՝ սովորել փոխարինել բացասական մտքերը դրական այլընտրանքներով։
Կենտրոնանալով միայն դրականի վրա՝ մենք կբարելավեք մեր կյանքի որակը։ Իհարկե սա ամենօրյա աշխատանք է, որը կարելի է զարգացնել։ Օրինակ՝ կարող եք օրվա ավարտին, երբ արդեն պիտի ամփոփեք և վերլուծեք անցած օրը, գրել երեք բան, որոնց համար շնորհակալ եք։ Կամ եթե օրվա ընթացքում որևէ դժվարության եք հանդիպել, կարող եք մի պահ կանգ առնել և ինքներդ ձեզ հարցնել՝ «Այս իրավիճակից ի՞նչ կարող եմ սովորել», «Այս պահին ի՞նչ դրական բան կա, որին կարող եմ կենտրոնանալ»։
Ի վերջո, դրականի մտածողության բանաձևը պարզ է. փոխելով կենտրոնացումը՝ կփոխենք նաև արդյունքները՝ հասնելով ցանկալիին։
Հոդվածի հեղինալ՝ Մանէ Աղաջանեան, հայերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 18 Mar 2025