Գրական լեզվին զուգահեռ խոսակցական լեզուն դասավանդելու կարևորությունը

Գրական լեզվին զուգահեռ խոսակցական լեզուն դասավանդելու կարևորությունը

Մեզ՝ ուսուցիչներիս հաճախ մի խնդիր է անհանգստացնում․ մենք օտարերկրացիներին սովորեցնում ենք մի լեզու, որով դրսում ոչ ոք չի խոսում։ Գրական և խոսակցական հայերենների տարբերությունը արդի լեզվաբանության հիմնական հարցերից մեկն է, և հայերեն դասավանդող մասնագետների համար պակաս կարևոր չէ այս հարցը։ Լեզուն հատկապես սկսնակ մակարդակից սովորողներին դասավանդելիս կարևոր է պարտադիր ընդգծել գրական և խոսակցական լեզվի տարբերությունները, և անպայմանորեն մի քանի դաս հատկացնել այս հարցին։ Ի վերջո նրանք սովորում են լեզուն, սակայն դրսում շատ դժվարությամբ են ընկալում դիմացինի խոսքը։ Խոսակցական լեզուն օգնում է ավելի բնական շփվել, իսկ գրական լեզուն՝ ճիշտ ու պաշտոնական հաղորդակցություն վարել: Անշուշտ կարևոր է հաշվի առնել ուսանողների նախընտրությունն այս հարցում։ Մենք առաջարկում ենք գնահատել սովորողների մակարդակն ու նախընտրությունները նախօրոք, և դասավանդման փուլի որոշակի հատվածը տրամադրել նաև այս հարցի ուսումնասիրությանը, քանի որ հաճախ՝ 
• Օտարերկրացիները լեզուն սովորում են պարզ շփման համար։ 
• Խոսակցական լեզուն հակում ունի կրճատելու և հեշտացնելու բառերի արտասանությունը /մորաքույր-մորքուր, հորեղբայր-հոպար/։ 
• Խոսակցական լեզուն հնարավորություն է տալիս ավելի սուբյեկտիվ և անհատականձևով արտահայտվել: 
• Այն նաև օգնում է շփվել տարբեր մարդկանց ու միջավայրերի հետ։

Հոդվածի հեղինակ՝ Գոհար Օհանջանյան, հայերենի ուսուցիչ

Big Mind

Article by Big Mind

Published 05 Mar 2025