
Մոտիվացիայի անկում
Մոտիվացիան շարժիչ ուժ է, որը մղում է մարդուն կատարել որոշակի գործողություն կամ աշխատանք։ Առանց մոտիվացիայի դժվար է առաջ շարժվել ու հասնել նպատակներին։
Ինչո՞ւ է մարդուն անհրաժեշտ մոտիվացիա։ Մարդուն անհրաժեշտ է մոտիվացիա՝ նպատակներին հասնելու համար, քանի որ առանց դրա նա դժվար թե ինչ-որ բան կարողանա իրականացնել։ Օրինակ՝ ֆիզիկական վարժություններ կատարելու մոտիվացիան կարող է լինել առողջություն պահպանելը կամ նիհարել ցանկանալը։ Այս դեպքում առողջ ապրելակերպը դառնում է դրդապատճառ։
Մոտիվացիան հաճախ կապված է զգացմունքների, երևակայության և ցանկությունների հետ։ Օրինակ՝ նիհարելու և գեղեցիկ ու նրբագեղ տեսք ունենալու ուժեղ ցանկությունը կարող է դրդել մարդուն զբաղվել մարմնամարզությամբ և հետևել առողջ սննդակարգին։
Իսկ ինչո՞ւ է մարդը կորցնում մոտիվացիան։
Շատ հաճախ մարդը սկսում է ինչ-որ բան, սակայն չի ավարտում։ Սա կապված է մոտիվացիայի նվազման կամ կորստի հետ։ Մոտիվացիայի կորստի հիմնական պատճառներն են՝
🔹Նպատակին հասնելու համար պահանջվող մեծ ջանքն ու ժամանակը,
🔹Նպատակի հստակության բացակայությունը։ Երբ մարդը չգիտի՝ իրականում ինչ է ուզում, միաժամանակ մտածում է մի քանի բանի մասին և չի կենտրոնանում կոնկրետ ուղղության վրա,
🔹Ինքնավստահության պակասը, երբ մարդը կասկածում է իր կարողություններին ու կրկնում նման արտահայտություններ՝ «Ես չեմ կարող», «Սա դժվար է»,
🔹Նպատակի դրական կողմերի ու արդյունքի մասին չմտածելը,
🔹Հաջող մարդկանց փորձից չօգտվելը, երբ մարդը չի սովորում նրանցից, ովքեր հասել են իրենց նպատակին,
🔹Բացասական միջավայրը։ Երբ շրջապատող մարդիկ չեն քաջալերում, այլ հակառակը՝ հուսահատեցնում են։
Ինչպե՞ս պայքարել մոտիվացիայի կորստի դեմ․
🔸Գնահատել նպատակը։ Ինքդ քեզ հարց տուր՝ արդյոք այդ նպատակը արժե ջանքերն ու ժամանակը։ Օրինակ՝ արժե՞ վարժություններ անել լավ առողջություն ունենալու համար,
🔸Հստակեցնել նպատակը։ Օրինակ՝ «Ուզում եմ առողջ լինել» նպատակի համար պետք է ունենալ հստակ քայլեր՝ վարժություններ, սննդակարգ,
🔸Ունենալ ինքնավստահություն։ Հավատալ սեփական ուժերին և կրկնել դրական հաստատումներ, օրինակ՝ «Ես կարող եմ հասնել իմ նպատակին»,
🔸Գործողությունների անցնել։ Սկսել գործնական քայլերով և չհետաձգել,
🔸Խուսափել բացասական ազդեցություններից։ Հեռու մնալ մարդկանցից, ովքեր կասկած են սերմանում կամ հուսահատեցնում,
🔸Հետևել հաջողակ մարդկանց օրինակին։ Սովորել նրանցից՝ լինի դա ընտանիքից, ծանոթներից, թե գրքերից։
Եզրակացություն․ մոտիվացիան մարդու առաջընթացի ու հաջողության գլխավոր շարժիչ ուժն է կյանքի բոլոր ոլորտներում։ Հետևաբար այն չպետք է անտեսել, այլ անհրաժեշտ է զարգացնել և պահպանել՝ մշտապես հիշելով նպատակի արժեքը։
Հոդվածի հեղինակ՝ Հալա Բայդուն, արաբերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 06 May 2025