
Կարծրատիպերը կրթության ոլորտում
Կարծրատիպերը ձևավորված, ֆիքսված պատկերացումներ են, որոնք երկար ժամանակ պահպանվում են առանց փոփոխության և հաճախ առանց փաստերի ստուգման փոխանցվում սերնդեսերունդ։ Դրանք կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության մեջ։ Կրթության ոլորտում կարծրատիպերը կարող են առնչվել թե՛ ուսուցչին, թե՛ սովորողին։
• Ուսուցչի համար. Կարծրատիպային մոտեցման դեպքում ուսուցիչը օգտագործում է նույն ուսուցման մեթոդները՝ առանց հաշվի առնելու սովորողների անհատական տարբերությունները։ Օրինակ՝ ենթադրելը, որ բոլոր սովորողները պետք է անգիր սովորեն, քանի որ «կրկնությունը սովորեցնում է էշին»։ Այսպիսի կարծրատիպերն ուսուցչին խանգարում են կիրառել նոր մեթոդներ և ստեղծում են սովորողներից հեռանալու պատնեշներ։
• Սովորողի համար. Շատ սովորողներ դասապրոցեսին մոտենում են ծնողների կամ շրջապատի ազդեցությամբ ձևավորված կարծրատիպերով։ Օրինակ՝ «Արաբերենի ուսուցիչները խիստ են և չեն ժպտում» կամ «Բանասիրական առարկաները ձանձրալի են»։ Այսպիսի մոտեցումները խոչընդոտում են նոր գիտելիքներ ընկալելուն և ուսուցչի ու սովորողի միջև արդյունավետ կապի ձևավորմանը։
Դրական և բացասական կարծրատիպերը
• Դրական կարծրատիպեր. Երբ կարծրատիպը օգնում է հասնել կրթական նպատակներին, նպաստում է սովորողի առաջադիմությանը։
• Բացասական կարծրատիպեր. Երբ կարծրատիպերը խոչընդոտում են ուսումնական գործընթացին, առաջացնում են օտարացում և խանգարում գիտելիքի արդյունավետ փոխանցմանը։ Բացասական կարծրատիպերի հաղթահարման ճանապարհը նորարարական, ստեղծագործական մոտեցումներն են։ Ուսուցիչը պետք է օգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ, կիրառի ճկուն մեթոդներ, որոնք կհետաքրքրեն սովորողներին և կոգեշնչեն նրանց ինքնուրույն մտածել, ստեղծագործել ու զարգանալ։ Կրթությունը պետք է անհատականացված լինի, որպեսզի յուրաքանչյուր սովորող ստանա իր կարիքներին համապատասխան ուսումնական մեթոդներ։
Եզրակացություն. Կարծրատիպերը կրթության մեջ կարող են լինել ինչպես օգուտ բերող, այնպես էլ խանգարող։ Դրանք հաղթահարելու և կրթական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու լավագույն միջոցը նորարարական մեթոդների կիրառումն է, որոնք խթանում են սովորողի հետաքրքրասիրությունը, ստեղծագործականությունը և մտածողության ազատությունը։
Հոդվածի հեղինակ՝ Հալա Բայդուն, արաբերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 10 Mar 2025