Անգլերենի դասընթաց
Speaker(s): Big Mind
35000 AMD
Included lessons: 8About live session
Անգլերենի դասընթաց այն մասնակիցների համար, որոնք ուզում են հեշտ և արագ սովորել և ուսումնասիրել լեզուն ։
✅Թիրախային լսարան
Անհատներ, որոնք ցանկանում են սովորել անգլերեն, բարելավել անգլերենի իմացությունը, կիրառել լեզուն աշխատաշուկայում մրցունակ դառնալու և միջմշակութային հաղորդակցության հմտությունները զարգացնելու համար։
📌Ուսուցման եղանակ
Յուրաքանչյուր դաս իր մեջ ներառում է անգլերենի չորս կարևոր բաղադրիչները ՝ ընթերցանություն, ուղղագրություն, արտասանություն և բանավոր խոսք , որոնք յուրացվում են տարբեր ուսուցման եղանակների միջոցներով՝ գեղարվեստական գրքերի ընթերցանությամբ, թիմային խաղ-քննարկումներից մինչև անգլերենով ֆիլմերի և վիդեոների դիտում – քնարկումներ։
Մենք օգտագործում ենք ուսուցման տարբեր ավանդական և ժամանակակից մեթոդներ, որոնք ուսուցման գործընթացը դարձնում են ավելի արդյունավետ ուսանողների համար:
- Հաղորդակցման լեզվի ուսուցում. մենք կենտրոնանում ենք փոխազդեցության վրա՝ որպես լեզվի ուսուցման հիմնական միջոց և օգտագործում ենք իրական կյանքի իրավիճակներ, դերախաղեր և խմբային քննարկումներ՝ խոսքի սահունությանը խթանելու համար:
- Առաջադրանքների վրա հիմնված լեզվի ուսուցում. մենք կատարում ենք բովանդակալից առաջադրանքներ, որոնք ամրապնդում են ձեռբերված գիտելիքները: Այս մոտեցումը ընդգծում է լեզվի գործնական կիրառման առավելությունը:
- Բովանդակության վրա հիմնված ուսուցում. մենք համատղում ենք լեզվի ուսուցումը առարկայի հետ և ընտրում ուսանողներին հետաքրքրող թեմաներ, ինչպիսիք են գիտությունը կամ մշակույթը, իմաստալից համատեքստում լեզվական հմտությունները զարգացնելու համար:
- Լեքսիկական մոտեցում. Մենք շեշտում ենք բառապաշարի և արտահայտությունների կարևորությունը քերականության մեջ և խրախուսում ենք ուսանողներին սովորել և օգտագործել լեզվական միավորումներ (language chunks),որոնք կարող են բարելավել սահունությունը:
- Ինտերակտիվ և բազմամոդալ մոտեցումներ. մենք ներառում ենք նորագույն տեխնոլոգիաներ, խաղեր, տեսանյութեր և երգեր՝ ուսուցումն առավել գրավիչ և արդյունավետ դարձնելու համար։
- Ամփոփիչ թեստ․ Յուրաքանչյուր 8 դասի ավարտին ուսանողներին տրվում է ստուգիչ թեստ, որն իր մեջ ներառում է գրավոր, բանավոր և լսողական վարժություններ ամսվա ընթացքում տրված նյութերի վերաբերյալ։
- Հավաստագրում․ յուրաքանչյուր փուլի հաջող ավարտից հետո ուսանողները կստանան վկայական։
- Դասընթացի տևողությունը՝ շաբաթական 3 դաս, մեկ դասը` 60 րոպե։
- Դասընթացի արժեքը՝
Անհատական՝ 38.000 դրամ (ամսական, 8 դաս)
What you'll learn
📌Դասընթացի արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները
✔ կտիրապետեն անգլերենի հնչյունային համակարգի կանոններին,
✔ կկարդան և կգրեն անգլերեն,
✔ կհասկանան անգլերեն խոսքը,
✔ կհաղորդակցվեն, կտարբերակեն տարածքային տարբերակները (AE/BE),կկազմեն գրագետ բանավոր և գրավոր խոսք անգլերենով