ՆԼԾ-ն բիզնեսի և անձնական աճի համար վերապատրաստման դասընթաց (1-ին մակարդակ )
Speaker(s): Հակոբ Մակդիս
90.000 AMD
Included lessons: 12About live session
🔼 Նկարագրություն
Բիզնես ոլորտն այսօր լի է մարտահրավերներով, քանի որ ընկերությունները մրցակցում են շուկայում:
Այսօրվա մրցակցային բիզնես միջավայրում մեծ և փոքր ընկերություններին անհրաժեշտ են մի շարք հզոր գործիքներ, որպեսզի կազմակերպության ներսում աշխատակիցները ներդնեն իրենց ողջ ներուժը:
ՆԼԾ (Neuro Linguistic Programming) գործիքները ձեռներեցներին տալիս են իրական հնարավորություններ՝ օգտագործելու իրենց մրցակցային առավելությունները:
ՆԼԾ- ն սահմանվում է որպես հաղորդակցման արվեստ և գիտություն: Այն ձեզ սովորեցնում է, թե ինչպես հզորացնեք ինքներդ ձեզ և հասնեք հաջողության:
ՆԼԾ-ն ուսումնասիրություն է, որը բացահայտում է՝ ինչպես ենք մենք մտածում, հաղորդակցվում և ինչպիսինն է մեր վարքագիծը: ՆԼԾ- ն բնութագրվում է հաջողության հիմքում ընկած գիտություն, հեշտ է սովորելը, պարզ է օգտագործման համար և կարճ ժամանակահատվածում հզոր արդյունքներ է տալիս:
Այն առաջարկում է մի շարք հզոր գործիքներ և հմտություններ, որոնք կարող են օգտագործվել բիզնեսում՝ զարգացնելու անհատական կատարողականը:
ՆԼԾ- ում օգտագործված տեխնիկաները հիմքն են համոզիչ և հաջող բանակցությունների։
🔼Թիրախային լսարանը
- Բիզնես ոլորտի առաջնորդներ
- Մենեջերներ
- Գործատուներ
- Տարբեր ոլորտների աշխատակիցներ
- Վաճառքի մասնագետներ
- Մարդկային ռեսուրսների կառավարման ներկայացուցիչներ
- Թրեյներներ
- Բիզնեսմեններ
- Ուսուցիչներ
- Հոգեբաններ
🔼 Մեթոդաբանություն
Մեր՝ «ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի զարգացման մեջ» դասընթացում կուսմնասիրեք վարքն ու դրա դրսևորումները, որոնք, ակամա, սովորաբար մնում են ստվերում: Սա հնարավոր է կատարել մարմնի շարժումների, նաև խոսքի միջոցով:
Բիզնեսի և անձնական աճի զարգացման համար ՆԼԾ-ի այս դասընթացը ձեզ կներկայացնի նեյրոլեզվաբանական ծրագրավորումը`առաջարկելով փորձարարական գործողությունների, ցուցադրությունների, ՆԼԾ հիմնական օրինաչափությունների պատկերացում և պրակտիկ կիրառություն:
ՆԼԾ դասընթացը թույլ է տալիս կառավարել տարբեր իրավիճակներ:
Օրինակ՝ մասնակիցները կիմանան «իրենց ունեցվածքը տնօրինելու» մեթոդները։ Նրանք կսովորեն նաև գնահատել «Երկրորդ դիրքը» և գնահատել իրավիճակը դիմացինի տեսանկյունից:
Մասնակիցները կկարողանան կիրառել այնպիսի հմտություններ և գործիքներ, որ հնարավորություն կտան արդյունավետ և հաջող կերպով կարգավորել գործարար բանակցությունները:
🔼 «ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի զարգացման մեջ» դասընթացը ներառում է ստորև նշված հիմնական թեմաները
- ՆԼԾ- ի սահմանումը
- ՆԼԾ- ի պատմությունը և ծագումը
- ՆԼԾ-ն ստեղծելու նախադրյալները
- Ուղեղային քարտեզի որոշիչները
- Կյանքի անիվը
- Հավատքներն ու արժեքները
- Եռանկյուն մոդելը բիզնեսում
- Կոնտակտային ազդանշաններ
- ՆԼԾ-ն որպես հաղորդակցության մոդել
- Ուղեղի մարզում
- Ներկայացուցչական համակարգեր (VAK)
- Մտքի հայտնաբերում․ Գիտակցական և անգիտակցական դաշտ
- Խնդիրների լուծման ռազմավարություն
- Խարսխում
- Ժամանակի կառավարում.
- Հաջողության յոթ սկզբունքներ
- Նոր վարքի գեներատոր
- ՆԼԾ մետածրագրեր (արտաքին կամ ներքին, զուգակցում և անհամապատասխանություն, կենտրոնացում կամ մասնակցություն)
🔼Նախապայման։ Դասընթացը չունի որևէ նախապայման
🔼 Լեզուն: Հայերեն
🔼 Ավարտական թեստ: տևողությունը ՝ 40 րոպե
Դասընթացի ավարտին կկազմակերպվի բիզնեսի և անձնական ձեռքբերված հմտությունների գործնական փորձարկում: Մասնակիցները կլրացնեն թեստեր, որոնք սահմանված են սերտիֆիկացման չափանիշներով:
🔼 Հավաստագիր
Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր/սերտիֆիկատ։
🔼Տևողությունը 12 հանդիպում, յուրաքանչյուր դասը՝ 2 ժամ, ընհանուր՝ 24 ժամ:
🔼 Մասնակցության վճար
Անհատական՝ 320.000 / 3 ամիս մենթորական քոուչինգ, անհատական թրեյնինգ
What you'll learn
🔼Ինչ կտա դասընթացը
- Կիմանաք, թե ինչպես օգտագործեք ՆԼԾ մեթոդները ՝ փոխելու ձեր մտավոր ունակությունները և զարգացնելու ձեր իրական ներուժը
- Կբացահայտեք ձեզ սահմանափակող սովորություններն ու համոզմունքները, որպեսզի հասնեք ձեր նպատակներին բիզնեսում և անձնական կյանքում
- Կիմանաք՝ ինչպես կարելի է փոխշահավետ հարաբերություններ ստեղծել
- Կսովորեք տարբեր իրավիճակներում կառավարել ինքնավստահությունը և հուզական վիճակը
- Կսովորեք ՆԼԾ պատմությունը, կուսումնասիրեք տարածման ոլորտները, գործիքներն ու գործընթացները, որոնք վերաբերում են նպատակների սահմանմանը, ճկունությանը և հուզական ինքնակառավարմանը:
- Կհասկանաք՝ ինչպես կայացնել հիմնավորված որոշումներ, համոզմունքներն ու վարքագիծը հավասարակշռելու ռազմավարություններ:
«ՆԼԾ պրակտիկան մի փոքր նման է մտավոր կամ ֆիզիկական վարժությունների. որքան հաճախ ենք կիրառում գործնականում, այնքան ավելի լավ ենք զարգացնում մեր տրամաբանական, հուզական և ինտուիտիվ մտածողությունը»: