Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթաց (1-ին մակարդակ)

Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթաց (1-ին մակարդակ)

65.000 AMD

Product information

Հասցե՝ Գյուլբենկյան 27/1

 

🔼 Նկարագրություն 

Աշխատանքային ​​հարաբերություններում հաջողության հասնելու գրավականներից մեկը լավ հաղորդակցվելու ունակությունն է: Արդյունավետ հաղորդակցությունը չափազանց կարևոր է գործնական բանակցություններում: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ բառերը մարդկանց միջև տեղեկատվության փոխանակման միակ միջոցը չեն: 

Մենք արտահայտում ենք մեր մտքերը, գաղափարներն ու զգացմունքները ոչ միայն բառերի (բանավոր կերպով),այլև ֆիզիկական վարքի, դեմքի արտահայտությունների, ձայնի հնչերանգների և ժեստերի  օգտագործմամբ (ոչ բանավոր կերպով): Այս բոլորը մարմնի լեզվի մի մասն են, որովհետև դրանք օգտագործում են մարմնի հաղորդակցական գործառույթները, նույնիսկ եթե լուռ եք:

Մարմնի լեզվի միջոցով հաղորդակցությունը ավելի հաճախ լինում է բնազդաբար, քան գիտակցաբար: Ձեր բերանի արտաբերած խոսքը և մարմնի լեզվով արտահայտածը, կարող են բոլորովին տարբերվել իրարից: Եթե բառացիորեն ​​ասեք մի բան, բայց ձեր մարմնի լեզուն այլ բան ասի, Ձեր ունկնդիրը կարող է կարծել, որ դուք ստում եք: 

Մարմնի լեզուն արտացոլում է մարդկանց իրական զգացմունքները, հետևաբար, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության համադրմամբ մենք կարող ենք ստանալ հաղորդակցվողի ասելիքի ավելի լայն պատկեր և ավելի հեշտությամբ բացահայտել ճշմարտությունն ու սուտը, համոզել, ազդել, կապեր հաստատել, վստահության զգացում ստեղծել և, ի վերջո, ավելի լավ վաճառել:

Որքան լավ տիրապետեք մարմնի լեզվին, այնքան ավելի մեծ կլինեն այն` ի շահ Ձեզ օգտագործելու հնարավորությունները: Հետևաբար, դուք պետք է ծանոթ լինեք ոչ բանավոր հաղորդակցության տարբեր ձևերին, որոնց, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք գործարար բանակցությունների ընթացքում:

🔼 Թիրախային լսարանը

  • գործատուներ
  • աշխատակիցներ
  • բժիշկներ
  • իրավաբաններ
  • անհատ ձեռնարկատեր
  • բիզնեսի սեփականատերեր
  • գործազուրկներ

🔼 Մեթոդաբանություն
Դասընթացը հիմնված է գիտահետազոտական վերլուծությունների և փորձարկումների վրա: Այն անց է կացվելու իրական, ինչպես նաև անհատական օրինակների միջոցով, ավելի մատչելի դարձնելով տրամադրված տեղեկատվությունը:
Մենք ձեզ քայլ առ քայլ կտանենք մեր մարմնի լեզվի գիտության ուղիով, կօգնենք գիտական վերլուծություններն ու մեթոդները կիրառել գործնականում: 
 

🔼Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթացի թեմաները

  • Մարմնի լեզուն հասկանալու կարևորությունը
  • Հիմունքներ և ներածություն
  • Կեցվածքը և Մարմնի դիրքը
  • Ձեռքերի շարժումներ և ձեռքսեղմում
  • Ժպիտի ուժը
  • Դեմքի արտահայտություններ
  • Աչքի շփման կանոններ
  • Ժեստերի թարգմանություն
  • Բթամատի դերը հաղորդակցության ընթացքում
  • Անձնական տարածք
  • Սուտը և մարմնի լեզուն
  • Մարմնի լեզուն բիզնեսում և վաճառքում
  • Մարմնի լեզվի դերը հարցազրույցի ժամանակ 
  • Մարմնի լեզուն տարբեր երկրներում և մշակույթներում
     

🔼 Եզրափակիչ թեստ և հավաստագրում
Բիզնես միջավայրում մարմնի լեզվի խորացված դասընթացի ավարտին կկազմակերպվի գործնական փորձարկում: Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն 30 րոպե տևողությամբ եզրափակիչ թեստ՝ ստանալու պաշտոնական և ճանաչված վկայականներ։

🔼 Մասնակցության վճար

-225․000 դրամ / անհատական թրեյնինգ, մենթորական քոուչինգ։ 
-65․000 դրամ / անձի վճար, խմբային թրեյնինգ, յուրաքանչյուր խմբում առավելագույնը 4-5 մասնակից։

🔼Ինչ կտա դասընթացը

  • դառնալ արդյունավետ հաղորդակից
  • համապատասխանեցնել մարմնի լեզուն բառերի հետ
  • ճանաչել գլխի և մարմնի շարժուձևերը, վերլուծել և մեկնաբանել հատուկ ժեստերը
  • սովորել անձնական տարածքների, արտաքին ազդակների հատուկ ժեստեր, որոնք գալիս են ոչ վերբալ հաղորդակցումից
  • իմանալ տղամարդկանց և կանանց մարմնի լեզվի տարբերությունները բիզնես համագործակցության մեջ
  • օգտագործել մարմնի լեզուն բանակցային հմտություններն ամրապնդելու համար 
  • ընդլայնել բիզնեսում և աշխատանքում հաջողության հասնելու ձեր հնարավորությունները
  • բանակցությունների ժամանակ թողնել գրավիչ առաջին տպավորություն
  • հասկանալ մարմնի լեզվի տարբերությունները  տարբեր մշակույթների մեջ
  • գիտակցել, որ մարմինը երբեք չի ստում

🔼 Խոսնակ՝ Հակոբ Մակդիս 
BIG MIND ուսումնական կենտրոնի հիմնադիր և տնօրեն։ 
Կայքէջ՝ https://www.hagopmakdis.com/ 
LinkedIn՝ https://www.linkedin.com/in/hagopmakdis

Buy Now