ՆԼԾ-ն բիզնեսի և անձնական աճի համար վերապատրաստման դասընթաց (1-ին մակարդակ )

ՆԼԾ-ն բիզնեսի և անձնական աճի համար վերապատրաստման դասընթաց (1-ին մակարդակ )

90.000 AMD

Product information

Հասցե՝ Գյուլբենկյան 27/1

 

🔼 Նկարագրություն 

Բիզնես ոլորտն այսօր լի է մարտահրավերներով, քանի որ ընկերությունները մրցակցում են շուկայում:  Այսօրվա մրցակցային բիզնես միջավայրում մեծ և փոքր ընկերություններին անհրաժեշտ են մի շարք հզոր գործիքներ, որպեսզի կազմակերպության ներսում աշխատակիցները ներդնեն իրենց ողջ ներուժը: ՆԼԾ (Neuro Linguistic Programming) գործիքները ձեռներեցներին տալիս են իրական հնարավորություններ՝ օգտագործելու իրենց մրցակցային առավելությունները:

ՆԼԾ- ն սահմանվում է որպես հաղորդակցման արվեստ և գիտություն: Այն ձեզ սովորեցնում է, թե ինչպես հզորացնեք ինքներդ ձեզ և հասնեք հաջողության:  ՆԼԾ-ն ուսումնասիրություն է, որը բացահայտում է՝ ինչպես ենք մենք մտածում, հաղորդակցվում և ինչպիսինն  է մեր վարքագիծը: ՆԼԾ- ն բնութագրվում է հաջողության հիմքում ընկած գիտություն, հեշտ է սովորելը, պարզ է օգտագործման համար և կարճ ժամանակահատվածում հզոր արդյունքներ է տալիս:

Այն առաջարկում է մի շարք հզոր գործիքներ և հմտություններ, որոնք կարող են օգտագործվել բիզնեսում՝ զարգացնելու անհատական կատարողականը: ՆԼԾ- ում օգտագործված տեխնիկաները հիմքն են համոզիչ և հաջող բանակցությունների։

 

🔼Թիրախային լսարանը

  • Բիզնես ոլորտի առաջնորդներ
  • Ղեկավարներ
  • Գործատուներ
  • Տարբեր ոլորտների աշխատակիցներ
  • Վաճառքի մասնագետներ
  • Մարդկային ռեսուրսների (ՄՌ) մասնագետներ
  • Թրեյներներ
  • Ուսուցիչներ և կրթական ոլորտի ներկայացուցիչներ
  • Հոգեբաններ

🔼 Մեթոդաբանություն

Մեր՝ «ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի զարգացման մեջ» դասընթացում կուսմնասիրեք վարքն ու դրա դրսևորումները, որոնք, ակամա, սովորաբար մնում են ստվերում: Սա հնարավոր է կատարել մարմնի շարժումների, նաև խոսքի միջոցով: Բիզնեսի և անձնական աճի զարգացման համար ՆԼԾ-ի այս դասընթացը ձեզ կներկայացնի նեյրոլեզվաբանական ծրագրավորումը`առաջարկելով փորձարարական գործողությունների, ցուցադրությունների, ՆԼԾ հիմնական օրինաչափությունների պատկերացում և պրակտիկ կիրառություն: 

ՆԼԾ դասընթացը թույլ է տալիս կառավարել տարբեր իրավիճակներ: 
Օրինակ՝ մասնակիցները կիմանան «իրենց ունեցվածքը տնօրինելու» մեթոդները։ Նրանք կսովորեն նաև գնահատել «Երկրորդ դիրքը» և գնահատել իրավիճակը դիմացինի տեսանկյունից: Մասնակիցները կկարողանան կիրառել այնպիսի հմտություններ և գործիքներ, որ հնարավորություն կտան արդյունավետ և հաջող կերպով կարգավորել գործարար բանակցությունները:

🔼 «ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի զարգացման մեջ» դասընթացը ներառում է ստորև նշված հիմնական թեմաները

  • ՆԼԾ- ի սահմանումը
  • ՆԼԾ- ի պատմությունը և ծագումը
  • ՆԼԾ-ն ստեղծելու նախադրյալները
  • Ուղեղային քարտեզի որոշիչները
  • Կյանքի անիվը
  • Հավատքներն ու արժեքները
  • Եռանկյուն մոդելը բիզնեսում
  • Կոնտակտային ազդանշաններ
  • ՆԼԾ-ն որպես հաղորդակցության մոդել
  • Ուղեղի մարզում
  • Ներկայացուցչական համակարգեր (VAK)
  • Մտքի հայտնաբերում․ գիտակցական և անգիտակցական դաշտ
  • Խնդիրների լուծման ռազմավարություն
  • Խարսխում
  • Ժամանակի կառավարում.
  • Հաջողության յոթ սկզբունքներ
  • Նոր վարքի գեներատոր
  • ՆԼԾ մետածրագրեր (արտաքին կամ ներքին, զուգակցում և անհամապատասխանություն, կենտրոնացում կամ մասնակցություն)

🔼Նախապայման։ Դասընթացը չունի որևէ նախապայման

🔼 Լեզուն: Հայերեն

🔼 Եզրափակիչ թեստ և հավաստագրում 
Դասընթացի ավարտին կկազմակերպվի բիզնեսի և ձեռքբերված անձնական հմտությունների գործնական փորձարկում։ Մասնակիցները կհանձնեն 40 րոպե տևողությամբ սերտիֆիկացան չափանիշներով սահմանված եզրափակիչ թեստ՝ ստանալու պաշտոնական և ճանաչված վկայականներ։

🔼Տևողությունը 12 հանդիպում, յուրաքանչյուր դասը՝ 2 ժամ, ընհանուր՝ 24 ժամ:

🔼 Մասնակցության վճար
-320․000 դրամ / անհատական թրեյնինգ, 3 ամիս մենթորական քոուչինգ։ 
-90․000 դրամ / խմբային թրեյնինգ, յուրաքանչյուր խմբում առավելագույնը 4-5 մասնակից։ 

🔼Ինչ կտա դասընթացը

  • Կիմանաք, թե ինչպես օգտագործեք ՆԼԾ մեթոդները ՝ փոխելու ձեր մտավոր  ունակությունները և զարգացնելու ձեր իրական ներուժը
  • Կբացահայտեք  ձեզ սահմանափակող սովորություններն ու համոզմունքները, որպեսզի հասնեք ձեր նպատակներին բիզնեսում և անձնական կյանքում 
  • Կիմանաք՝ ինչպես կարելի է փոխշահավետ հարաբերություններ ստեղծել 
  • Կսովորեք տարբեր իրավիճակներում կառավարել ինքնավստահությունը և հուզական վիճակը 
  • Կսովորեք ՆԼԾ պատմությունը, կուսումնասիրեք տարածման ոլորտները,  գործիքներն ու գործընթացները, որոնք  վերաբերում են նպատակների սահմանմանը, ճկունությանը և հուզական ինքնակառավարմանը:
  • Կհասկանաք՝ ինչպես կայացնել հիմնավորված որոշումներ, համոզմունքներն ու վարքագիծը հավասարակշռելու ռազմավարություններ:

«ՆԼԾ պրակտիկան մի փոքր նման է մտավոր կամ ֆիզիկական վարժությունների. որքան հաճախ ենք կիրառում գործնականում, այնքան ավելի լավ ենք զարգացնում մեր տրամաբանական, հուզական և ինտուիտիվ մտածողությունը»:

🔼 Խոսնակ՝ Հակոբ Մակդիս  
BIG MIND ուսումնական կենտրոնի հիմնադիր և տնօրեն
Կայքէջ՝ https://www.hagopmakdis.com/  
LinkedIn՝ https://www.linkedin.com/in/hagopmakdis

Buy Now