Աշխատաշուկայի 4 հմտություններ․ վերապատրաստման դասընթաց

Աշխատաշուկայի 4 հմտություններ․ վերապատրաստման դասընթաց

120.000 AMD

Product information

Հասցե՝ Գյուլբենկյան 27/1

 

Շատ հաճախ ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական փոխհարաբերություններում լինում են իրավիճակներ, երբ մեզ անհրաժեշտ են լինում լրացուցիչ հմտություններ՝ իրավիճակին ձեռնտու լուծում տալու համար: Երբեմն էլ մենք ցանկանում ենք կարդալ դիմացինի մտքերը կամ հասկանալ, թե ինչ զգացողություններ է ունենում զրուցակիցը մեզ հետ զրուցելիս: 

Այսօր՝ 21-րդ դարի երրորդ տասնամյակում, ընկերությունները և կազմակերպությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առջև: Աշխատաշուկայում լավագույնս դրսևորվելու  համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց և մշտապես զարգացնել ու կատարելագործել հմտությունները: Այս դասընթացը միտված է վերապատրաստելու Ձեզ, օգնելու  դառնալ անգերազանցելի բանակցող, բիզնես խորհրդատու, սիրված մենեջեր, ցանկացած իրավիճակից բացառապես հաղթանակած դուրս եկող անհատ կամ պարզապես մարդ, որ  իր հմտությունների շնորհիվ  կկարողանա ազդել զրուցակցի վրա և կայուն առաջընթաց ապահովել թե՛ իր, թե՛ կազմակերպության համար: 

Դասընթացի հիմքում 4 ամենակարևոր գործիքներն են` հաղորդակցությունը, մշակութային ինտելեկտը, առաջնորդության և բանակցություններ վարելու/նեյրոլինգվիստիկ ծրագրավորման (ՆԼԾ) ուսուցումը։ Տիրապետելով այս գործիքներին դուք  կլինեք ոլորտի հմուտ և ամենաճկուն  մասնագետը, կկարողանաք կատարել առավելագույնս ճշգրիտ վերլուծություններ, մշակել նոր և արդի տեսլականներ, տալ հիմնավորված խորհրդատվություններ, գրանցել անհատական աճ։


Դասընթացի պլանը

Դասընթացը բաղկացած է 4 հիմնական մոդուլներից.

Մոդուլ 1․ Հաղորդակցման հմտություններ և հետադարձ կապ

Մոդուլ 2․ Մշակութային ինտելեկտը և առաջնորդությունը բիզնես ոլորտում 

Մոդուլ 3․ Բանակցման հմտություններ  

Մոդուլ 4․ «ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի համար»

Դասընթացի բովանդակությունը

Ստորև կարոք եք ծանոթանալ յուրաքանչյուր մոդուլի նկարագրությանը, մատուցվող նյութի բովանդակությանը և սպասվող արդյունքներին:

                    Մոդուլ 1․Հաղորդակցման հմտություններ և հետադարձ կապ 

Կա տարածված տեսակետ, որ բառերն ավելի հզոր են, քան սուրը: 
Սա բազմիցս ապացուցված փաստ է: Մարդկանց համար բառերն ավելին են, քան պարզապես հաղորդակցության միջոց:Ավելի հաճախ մեր վարքագիծը և ոչ խոսքային արտահայտությունները խոսում են մեր փոխարեն:
Ուղղակի խոսքի  միջոցով մենք ձևավորում և արտահայտում ենք մեր մտքերը, իսկ  ահա ոչ վերբալ հաղորդակցության ժամանակ մեր խնդիրը առանց խոսքերի դիմացինի մտքերը հասկանալն է: Մարմնի լեզուն հիանալի միջոց է, որը օգնում է հասկանալ, թե ինչ են մտածում կամ զգում ուրիշները: 

Մեր ամենօրյա աշխատանքային և ոչ աշխատանքային շփումները իրականում լի են գաղտնի, ոչ խոսքային նշաններով, հետևաբար դրանց բացահայտումը Ձեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել և  ունենալ առավել արդյունավետ  հաղորդակցություն:

Դասընթացը ամբողությամբ  հիմնված է գիտական ​​հետազոտությունների վրա և նպատակը առաջարկվող գործնական խորհուրդների միջոցով մարդկանց ոչ խոսքային  վարքագիծը կարդալ սովորեցնելն ու սեփական հմտությունները կատարելագործելն է: 

 

Թեմաները

  • Հաղորդակցման մեթոդները և տեսակները
  • Հաղորդակցման դասակարգումը և գործընթացը
  • Արդյունավետ հաղորդակցման խոչընդոտները
  • Հետադարձ կապի տարբեր տեսակները
  • Ձեռքի շարժումները
  • Ձեռքսեղմումը և կեցվածքը գործնական կյանքում 
  • Անձնական տարածքը և կապը ոտքերի դիրքերի և մտքի աշխատանքի միջև


             Մոդուլ 2.  Մշակութային ինտելեկտը և առաջնորդությունը բիզնես ոլորտում

Գլոբալիզացիայի և աշխարհի զարգացման արդի փուլում, երբ գտնվում ենք տեխնոլոգիաների և մարդկային մտքի զարգացման նորագույն դարաշրջանում,   մշակութային ինտելեկտը կարևորագույն դեր է խաղում: Այսօր յուրաքանչյուր կազմակերպությունում և, առհասարակ, աշխատաշուկայում  մշակութային ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող աշխատակիցները բացառիկ նշանակություն ունեն: Նրանք անփոխարինելի են  գիտելիքների ոլորտում տարաձայնությունների և բացերի հաղթահարման գործում: Հենց այս աշխատակիցներն են իրենց գործընկերներին ծանոթացնում  տարբեր մշակույթների հետ, օգնում միջանձնային կապեր հաստատել և ստեղծել  միջանձնային հարթ հարաբերություններ ՝ բազմամշակութային աշխատուժի մեջ: 


Թեմաները 

  • Մշակութային ինտելեկտը և սոխի տեսք ունեցող դիագրամը
  • Մշակութային ինտելեկտի մոդելը
  • Մշակութային ինտելեկտը բիզնես ոլորտում 
  • Հուզային ինտելեկտի “EQ” և մշակութային ինտելեկտի “CQ” տարբերությունները և նմանությունները


                   Մոդուլ 3. Բանակցման հմտություններ

Գործարարությունը ներկայումս ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող երևույթ է: Մարդիկ ձգտում են ռեալիզացնել իրենց գաղափարները: Այս ամենի հետ մեկտեղ, բիզնեսը լի է տարատեսակ մարտահրավերներով, քանի որ ընկերությունները մրցակցում են շուկայի որևէ մասնաբաժնի համար, մինչդեռ այն որոշ ոլորտներում կրճատվում է:

Այսօր մրցակցային բիզնես միջավայրում լուրջ հաջողությունների հասնելու համար  մեծ և փոքր ընկերություններին անհրաժեշտ են մի շարք հզոր գործիքներ, որոնց կիրառումը  կստեղծի հնարավորություն   կազմակերպության աշխատակիցների  ողջ ներուժը ներդնելու ի նպաստ կազմակերպության զարգացման: Ինչպես անձնական աճ և աշխատաշուկայում մրցակցային դիրք ունենալու, այնպես էլ բիզնեսում լուրջ առաջընթաց գրանցելու համար առաջնային է հաղորդակցման և բանակցություններ վարելու գործիքներին տիրապետելը և դրանք նպատակային կիրառելը: 

Այս դասընթացի արդյունքում դուք կտիրապետեք բանակցային գործընթաց վարելու արդյունավետ տեխնիկաներին և կկարողանաք ստեղծել «Win-Win» իրավիճակ` ցանկացած բանակցության ժամանակ: Հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցի բանակցային հմտությունները և նրան փոխանցել այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք կօգնեն վարել արդյունավետ բանակցություններ և հասնել հաջողության բիզնես միջավայրում:

 

Թեմաները 

  • Բանակցված համաձայնագրի լավագույն այլընտրանքը (BATNA)
  • Բանակցությունների համաձայնագրի վատագույն այլընտրանքը (WATNA)
  • Թիրախային կետ
  • Դիմադրության կետ
  • Պոտենցիալ համաձայնագրի գոտի (ZOPA) կամ սակարկությունների շրջանակ
  • Հետաքրքրությունն ընդդեմ պաշտոնների
  • Distributive/Zero Sum negotiations
  • Integrative/Non-Zero Sum negotiations


    Մոդուլ 4. ՆԼԾ-ն բիզնեսում և անձնական աճի համար

ՆԼԾ-ն սահմանվում է որպես հաղորդակցման արվեստ և գիտություն: Այն  սովորեցնում է, թե ինչպես կարելի է հզորացնել սեփական անձը և հասնել հաջողության: ՆԼԾ-ն (Neuro Linguistic Programming) ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք մտածում, հաղորդակցվում և, ընդհանրապես, ինչպիսինն է մեր վարքագիծը: ՆԼԾ գործիքները աշխատողներին տալիս են իրական հնարավորություններ` օգտագործելու իրենց մրցակցային առավելությունները:

ՆԼԾ- ում  ներառված տեխնիկաների կիրառումը հիմք է հանդիսանում  համոզիչ և հաջող բանակցությունների համար։

Թեմաները 

  • ՆԼԾ Նեյրո-լեզվական ծրագրավորման  հիմնարար կանոնները
  • Գիտակցական միտք և ենթագիտակցական միտք
  • «Կյանքի մոդելը»  ՆԼԾ-ում
  • Մետամոդել (Meta model) 
  • Լավ արդյունքի ձևավորում

 


🔼 Նախապայման՝ Դասընթացի համար նախապայմաններ չկան

🔼 Լեզուն՝ հայերեն

🔼 Եզրափակիչ թեստ և հավաստագրում 
Դասընթացի ավարտին կկազմակերպվի գործնական փորձարկում։ Մասնակիցները կհանձնեն 30 րոպե տևողությամբ սերտիֆիկացան չափանիշներով սահմանված եզրափակիչ թեստ՝ ստանալու պաշտոնական և ճանաչված վկայականներ։

🔼 Տևողությունը՝ 12 դաս/ 24 ժամ

🔼Մասնակցության վճար
-650․000 դրամ / անհատական թրեյնինգ, 3 ամիս մենթորական քոուչինգ։ 
-120․000 դրամ / անձի վճար, խմբային թրեյնինգ, յուրաքանչյուր խմբում առավելագույնը 4-5 մասնակից։

Ի՞նչ կտա դասընթացը․

Մոդուլ 1 

  •      Կստանաք բազային գիտելիքներ հաղորդակցման հմտությունների մասին 
  •      Կտիրապետեք հաղորդակցման գործընթացին  և դասակարգմանը
  •      Կկարողանաք կիրառել տեսական գիտելիքները գործնականում՝կյանքի տարբեր իրավիճակներում 
  •      Կօգտագործեք մարմնի լեզուն բանակցային հմտություններն ամրապնդելու համար
  •      Կկարողանաք տարբերել  մարմնի լեզվի առանձնահատկությունները՝ ըստ   տարբեր մշակույթների 
  •      Կյուրացնեք արդյունավետ հաղորդակցության գաղտնիքները

Մոդուլ 2 

  •      Կստանաք բազային գիտելիքներ  մշակութային ինտելեկտի մասին (cultural intelligence)
  •      Կացահայտեք մշակույթի ասպեկտները
  •      Կիրապետեք մշակութային ինտելեկտի անհատական գործիքին (CQ)
  •      Կզարգացնեք աշխատողների աշխատանքի և կազմակերպչական արդյունքների վրա ազդելու հմտությունները
  •      Կկարողանաք մշակել CQ-ի չորս հիմնական իրավասությունները 

 Մոդուլ 3 

  •      Կտիրապետեք արդյունավետ բանակցությունների գործիքներին և մեթոդներին
  •      Կծանոթանաք գործընկերների և հաճախորդների հետ «Win-Win» իրավիճակ ստեղծելու ալգորիթմի կիրառմանը
  •      Կսովորեք բանակցությունների միջոցով նախապես սահմանված նպատակներին հասնելու տեխնիկաները

 Մոդուլ 4

  •      Կստանան բազային գիտելիքներ նեյրո-լեզվական ծրագրավորման հմտությունների մասին
  •      Կսովորեն մշտապես մոտիվացիա ունենալու և բարդ իրավիճակներում վարքագիծը վերահսկելու գաղտնիքները 
  •      Կտիրապետեն կյանքի պլանավորման հմտություններին մոդելին
  •      Կկարողանան զարգացնել սեփական պլանը, որը անհրաժեշտ է ապագայի համար

🔼 Խոսնակ՝ Հակոբ Մակդիս  
BIG MIND ուսումնական կենտրոնի հիմնադիր և տնօրեն
Կայքէջ՝ https://www.hagopmakdis.com/  
LinkedIn՝ https://www.linkedin.com/in/hagopmakdis

Buy Now